Ադրբեջանում ուրախ են՝ նավթի գները սկսել են աճել
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,20 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 51,10 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով աճել են 0,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,05 դոլարի: