Facebook-ն արգելել է սեքսի հետ կապված ակնարկները
Facebook սոցկայքը թարմացրել է վիճելի կոնտենտի հրապարակման կարգը`սեռական ոտնձգությունների հետ կապված:
Նոր կանոնակարգի համաձայն՝ սոցկայքը կարելի է օգտագործել սեռական բռնության և շահագործման խնդիրը քննարկելու համար, սակայն կոնտենտը «չպետք է սեռական շփման դրդի» կամ որևէ կերպ նպաստի դրան:
Մասնավորապես՝ Facebook-ում չի թույլատրվի սեռական զուգընկերոջ փնտրել, մարդկանց կոորդինացնել «սեռական բնույթի գործողություններ իրականացնելուն», ոտնձգություն կատարել զրուցակցի նկատմամբ, ինչպես նաև էրոտիկ ենթատեքստով հիշատակել սեռական ակտի մասին: Օրինակ`պոռնոգրական պատկերով հաղորդագրությունը ակնհայտ սեռական ոտնձգություն կհամարվի, իսկ «այսօր երեկոյան ցանկանում եմ լավ ժամանակ անցկացնել» արտահատությունը`ոչ ակնհայտ: