Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների խմբի ուղղությամբ. կա զոհ և տուժածներ
Մեքսիկայի Վերակրուս նահանգում անհայտ անձինք կրակ են բացել դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների խմբի ուղղությամբ, հաղորդում է 15 Minutos պորտալը:
Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ կին: Եվս երեք մարդ, այդ թվում՝ երեքամյա երեխա, վնասվածքներ են ստացել: Հարձակման հնարավոր պատճառների մասին ոչինչ հայտնի չէ և իշխանությունները փնտրում են մեղավորներին, սակայն պորտալն ընդգծում է, որ կրակ բացած անձինք կարող են լինել տեղի ոստիկանները:
Այժմ Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ են շարժվում Կենտրոնական Ամերիկայի երկրներից հազարավոր ներգաղթյալներ: Տարբեր տվյալների համաձայն՝ Տիխուանա և Մեխիկալի նահանգներում՝ ԱՄՆ-ի սահմանի մոտ, այս պահի դրությամբ գտնվում է 6-9 հազար ներգաղթյալ Գվատեմալայից, Հոնդուրասից ու Սալվադորից: Ներգաղթյալների մի մասը վերադարձել է հայրենիք, կամ որոշել է հաստատվել Մեքսիկայում: