Ամսական յոթ հազար եվրո աշխատավարձով ճամփորդի հաստիք է բացվել
Բրիտանացիների ընտանիքը հայտարարել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ և ճամփորդ վարձելու մասին, որը նրանց հետ տարբեր երկրներ կմեկնի՝ ընտանիքի կյանքի իրադարձությունները լուսանկարելու համար: Նրանց հայտարարությունը հրապարակված է Perfocal գործակալությունում:
«Մենք փնտրում ենք մարդու, որը կկարողանա մեզ հետ ճամփորդել աշխարհում և լուսանկարել մեզ տարբեր միջոցառումների ժամանակ: Նա պետք է երեք ամսից ավելի բացակայելու հնարավորություն ունենա: Մենք կայցելենք Եվրոպայի, Ամերիկայի, Հարավային Ամերիկայի երկրներ, ինչպես նաև Ավստրալիա կմեկնենք»,-հստակեցրել են գործատուները:
Նրանք նշել են, որ դրա համար նախատեսում են 80 հազար ֆունտ սթեռլինգ (ամսական շուրջ յոթ հազար եվրո) վճարել: Թեկնածուն առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ պետք է ունենա: