Հայտնի են դարձել անցնող տարվա լավագույն սերիալները
ինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտը (AFI) հրապարակել է 2018թ․ լավագույն 10 սերիալների ցուցակը՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Լավագույն հեռուստասերիալների թվում են այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են «Ավելի լավ է՝ զանգեք Սոլին», «Ամերիկացիներ», «Կեցվածք», «Ջանի Վերսաչեի սպանությունը․ հանցագործությունների ամերիկյան պատմություն»,
«Ատլանտա», «Բարրի», «Կոմինսկու մեթոդ», «Զարմանալի միսիս Մեյզել», «Ժառանգորդները», «Այդ մենք ենք»։
AFI-ը անվանել է նաև տարվա լավագույն լիամետրաժ ֆիլմերը․ առաջին եռյակում են «Սև հովազ», «Կլանի սև անդամը», «Երկրպագուհին»։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019թ․ հունվարի 4-ին։