Բերման է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է երկրի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսային՝ Մինդիյա Գոգոչուրիին և նրա ընկերոջը բերման ենթարկելու մասին, գրում է РИА Новости-ն:
«Տվյալ անձինք բերման են ենթարկվել հրազենային զինատեսակներ անօրինական պահելու և հանցագործության մասին չհաղորդելու համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը հայտնաբերել է զրահաբաճկոն և զենք, որը կասկածյալները դուրս են շպրտել այն տան պատշգամբից, որտեղ գտնվել են: