Թուրք դերասանուհին ներկայացման ժամանակ ջրի փոխարեն սխալմամբ անտիֆրիզ է խմել
Թուրք հայտնի դերասանուհի Սումրու Յավրուջուքը ներկայացման ժամանակ թունավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ թուրք հայտնի դերասանուհին « գեղեցկության թագուհի» ներկայացման ժամանակ սեղանին դրված ջուրը խմելուց հետո թունավորվել է։ Նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել։ Պարզվել է, որ նա անտիֆրիզ է խմել ջրի փոխարեն։
Նշվում է, որ քննություն է ընթանում, թե ինչպես է անտիֆրիզը հայտնվել ջրի համար նախատեսված բաժակում։