Նավթի գներն անկում են ապրում
Նավթի գները շարունակում են անկում ապրել: Հիմնական պատճառն այն է, որ սպասվում է, թե ՕՊԵԿ+-ը միջոցներ կձեռնարկի շուկայում առկա պահանջարկը կրճատելու համար:
Լոնդոնի շուկայում Brent մակնիշի նավթի գինը նվազել է 1,56 տոկոսով, հասնելով մեկ բարելի համար 58,58 դոլարի:
Մասնագետները նշում են, որ իրավիճակն այնպիսին է, որ նավթի գները կտրուկ անկում կապրեն, ինչպես 2014-ին, ինչը ճգնաժամ կառաջացնի այն երկրներում, որոնց տնտեսությունը կախված է նավթի արդյունահանումից եւ վաճառքից:
Top-News.am