Հայտնի է տարվա լավագույն ֆիլմը
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»ֆիլմը տարվա լավագույն ֆիլմ է ավանել: Այս մասին հաղորդում է Deadline Hollywood-ը:
Լավագույն ռեժիսոր է դարձել Բրեդլի Կուպերը՝ «Աստղը ծնվեց» ֆիլմով: Լավագույն դերասանի կոչմանն արժանացել է Վիգ Մորթենսենը, որը խաղացել է «Կանաչ գրքում»: Լեդի Գագան ստացել է լավագույն դերասանուհի կոչումը՝ «Աստղը ծնվեց» ֆիլմում դերի համար:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019-ի հունվարի 8-ին, NBR Awards համերգասրահում: