Սահմանային ուժեղացված հսկողություն է սահմանվել ներկրվող ձվի նկատմամբ՝ կապված ՌԴ-ում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ: