Ռուս նկարչուհու Կարմիր ծովի հատակին արված կտավների գները սկսվում են մի քանի հազար դոլարից
Ռուս նկարչուհի Օլգա Բելկան Կարմիր ծովի հատակին կտավներ է ստեղծում՝ յուրաքանչյուրի համար ջրի տակ անցկացնելով 2-6 ժամ: Կտավների գները սկսվում են մի քանի հազար դոլարից, գրում է Daily Mail-ը:
Նկարչուհու խոսքով, ստորջրյա աշխարհն իր համար ներշնչման անսպառ աղբյուր է. «Ամեն անգամ, երբ ջրի տակ եմ սուզվում, ցանկանում եմ այդ գեղեցկությամբ կիսվել աշխարհի հետ: Նկարչուհի լինելը մասնագիտություն չէ, այլ առաքելություն, որի նպատակն է մարդկանց ցույց տալ ստորջրյա թագավորության գեղեցկությունը»:
Բելկան նաև պրոֆեսիոնալ սուզորդ է: