«ԼՂ հիմնախնդրի լուծման համար Թուրքիայի եւ ՌԴ-ի համագործակցությունը տապալվեց այլ ուժերի միջամտությունից». Էրդողանի խոսնակ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն Անկարայի «Յըլդըրըմ Բեյազիթ» համալսարանում տեղի ունեցած «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին ու դրա կարգավորման հարցում Ռուսաստանի ստանձնած դերին:
Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Քալընը կրկին խոսել է «ադրբեջանական հողերի շրջափակումից» և կոչ արել Հայաստանին հանձնել այդ տարածքներն Ադրբեջանին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ նախապաշարմունքներ չունի:
«Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք մի քանի փորձ ենք կատարել Կովկասում կրկին խաղաղության վերականգնման ու Հայաստանի կողմից շրջափակմանը վերջ դնելու համար: Այս հարցում մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցություն էլ եղավ, սակայն կրկին այլ ուժեր միջամտեցին ու գործընթացը տապալվեց: Սակայն երբ դա տեղի ունենա՝ դրանից ամենաշատ օգուտը հենց Հայաստանը կքաղի: Մենք Հայաստանի դեմ որևէ նախապաշարմունք չունենք»,-ասել է Քալընը:
Էրդողանի խոսնակը նաև շեշտել է, որ իրենց կարծիքով՝ 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչ օրս որևէ օգուտ չի տվել հակամարտության լուծման գործընթացին: