Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)
Բրազիլիայում կողոպտիչն ընկերոջ հետ մոտեցել է 22-ամյա Սաբրինա Լեյտին ու պահանջել նրա սմարթֆոնը, սակայն րոպեներ անց հայտնվել է վատ վիճակում, գրում է Metro.co.uk կայքը՝ հավելելով, որ կողոպտիչը չի պատկերացրել, որ աղջիկը կարող է իրեն այդ օրը գցել:
Աղջիկը գտնվել է Մանաոս քաղաքի իր տնից ոչ հեռու, երբ նրա վրա հարձակման փորձ են կատարել: 18-ամյա տղան փորձել է Սաբրինայի ձեռքից խլել սմարթֆոնը: Աղջիկը ոչ միայն չի վախեցել, այլև հրաժարվել է նրա «խնդրանքը» կատարելուց և տղայի հետևից ընկել, երբ վերջինս փորձել է փախուստի դիմել:
Երբ Սարբրինան բռնել է ձախողված կողոպտիչին, ջիու-ջիցուի մի քանի հնարք է կիրառել, որից հետո վախեցած տղան հայտնվել է գետնին: Սաբրինան տղային պահել է մոտ 20 րոպե, մինչև կժամաներ ոստիկանությունը, իսկ այդ ընթացքում հավաքված ամբոխը նկարահանել է դեպքը:
Դեպքից հետո Սաբրինան պատմել է, որ գողերն անզեն են եղել, այդ պատճառով էլ որոշել է պայքարել, հակառակ դեպքում չէր փորձի դիմադրել:
Աղջիկը 4 տարի է՝ զբաղվում է ջիու-ջիցու մարտարվեստով: