Հայտնի է՝ ինչ նվերներ են միմյանց մատուցել Լուկաշենկոն ու Ալիևը
Բելառուսի և Ադրբեջանի նախագահները՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը, Մինսկում պաշտոնական բանակցություններից հետո փոխանակվել են նվերներով, այս մասին գրում է ադրբեջանական minval.az կայքը:
Լուկաշենկոյի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բելառուսի առաջնորդն Ալիևին է նվիրել նռան ծառի պատկերով նատյուրմորտ և «Спадчына Беларусi» («Բելառուսի ժառանգությունը») վերնագրով գիրք:
Իր հերթին, Ադրբեջանի նախագահն իր բելառուս գործընկերոջն ադրբեջանական գորգ է ընծայել:
Հիշեցնենք, որ Ալիևը պաշտոնական այցով Բելառուսի մայրաքաղաքում է եղել նոյեմբերի 18-19-ը: