Զույգը ինչպես ուզի՝ կվարվի՞
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ Գյումրիի փողոցները զարդարված են «Իմ քայլը» դաշինքի կողմից Շիրակում պատգամավորի թեկնածու առաջադրված Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և նրա օգնական Նազելի Բաղդասարյանի նախընտրական պաստառներով:
Չնայած քարոզարշավի պաշտոնական մեկնարկը սկսվելու է նոյեմբերի 26-ին, սակայն Սարուխանյան-Բաղդասարյան զույգը ուզում է գյումրեցիներին ցույց տալ, որ իրենց համար դա որևէ նշանակություն չունի, և իրենք կարող են վարվել իրենց ուզածի նման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: