Հնդկահավը հետապնդել է ոստիկաններին (Տեսանյութ)
Սպա Դարեն Դերբին նկարահանել է, թե ինչպես է հետաքրքրասեր հնդկահավը հետապնդել պահնորդական մեքենային, հայտնում է «Մոյա պլանետան»։
Ոստիկանը նշել է, որ կանգնելու պահին նույնիսկ թռչունը փորձել է բաց պատուհանից ցատկել դեպի մեքենան։ Դերբին գրում է․ «Թռչունի գտնվելու վայրի մասին ցանկացած տեղեկության դեպքում զանգահարեք ոստիկանության բաժանմունք։ Մի՛ մոտեցեք նրան, թռչունը զինված է եւ շատ համեղ է»։