Գլոբալ տաքացումը փոթորիկներն ավելի վտանգավոր է դարձնում
Բերկլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի հետազոտողները փորձել են գնահատել, թե որքան են փոխվել փոթորիկները մինչարդյունաբերական շրջանի համեմատությամբ, հայտնում է Nature-ը։
Նրանք օգտագործել են վերջին 10 տարվա ընթացքում տեղի ունեցած 15 փոթորիկների մասին տվյալները և համակարգչային մոդելներ են կառուցել։ Այս մոդելը նրանք օգտագործել են փոթորիկների ապագա փոփոխությունների մասին կանխատեսումներ անելու համար։
Հոդվածում ասվում է, որ ներկա արևադարձային ցիկլոններն ավելի խոնավ կլինեին․ եթե Կատրինա, Իռմա, Մարիա փոթորիկները մինչարդյունաբերական շրջանում լինեին, 5-10 տոկոսով պակաս տեղումներ իրենց հետ կբերեին, քան այժմ։ Քամու արագությունը այն ժամանակ և հիմա գրեթե նույնն է եղել։
Սակայն եթե կլիման շարունակի փոփոխվել նույն տեմպերով, ապա քամու արագությունը կարող է աճել 18-27, առավելագույնը՝ 46 կմ/ժ, իսկ անձրևները կավելանան 25-30 տոկոսով։
Սակայն այն մասին, թե որքան հաճախ փոթորիկներ տեղի կունենան և արդյոք այլ կերպ կշարժվեն, մոդելը ոչինչ չի ասում։