Երեխան ընկել է պտտվող ատրակցիոնից (տեսանյութ)
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում աղջիկ երեխան ընկել է պտտվող ատրակցիոնից: Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է երեխան փորձում բռնված մնալ խցիկից, սակայն ինչ որ պահի ուժերը նրան լքում են, ու նա ընկնում է ցած:
Չնայած այն հանգամանքին, որ երեխան ամրացված է եղել նստարանին, նա, այնուամենայնիվ, ընկել է դրանից:
Տեսանյութում լսվում է՝ ինչպես են տասնյակ երեխաներ վախից գոռում, իսկ աղջիկն այդ ժամանակ պայքարում է իր կյանքի համար:
Անկման հետևանքով աղջիկը վնասել է ազդրը, նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց և այժմ կայուն վիճակում է գտնվում: