Հռոմում արգելվել է շատրվաններում լողալը, հարյուրապետի հագուստով շրջելը
Հռոմում մի շարք արգելքներ են սահմանվել։ Այժմ չի թույլատրվում քաղաքի շատրվաններում լողալը, հարյուրապետի (ցենտուրիոն) հագուստով շրջելը, ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործելը։ Այս մասին հայտնում է The Loсal-ը։
Այժմ նա, ով քաղաքում կշրջի հարյուրապետի կոստյումով, կվճարի 400 եվրո տուգանք։
Ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործողներին սպառնում է 150 եվրո տուգանք, իսկ ալկոհոլ վաճառողները կտուգանվեն 280 եվրոյով։ Շատրվաններում լողալու համար տուգանքի չափը կարող է կազմել 900 եվրո։