Չիկագոյում վերելակն ընկել է երկնաքերի 95-րդ հարկից
Չիկագոյում՝ Հանքոք սենթերի 100-հարկանի շենքում, վերելակը, որում վեց ուղևոր է եղել, ընկել է 95-րդ հարկից, հաղորդում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպի պատճառը պոկված պարանն է: Խցիկում գտնվել են երկու մեքսիկացի զբոսաշրջիկ, հղի կին և երեք ուսանող:
Ընկնող խցիկը կանգ է առել 11-րդ հարկում: Փրկարարները երեք ժամ են ծախսել՝ վերելակի գտնվելու վայրը պարզելու և մարդկանց դուրս բերելու համար:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: