Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալել են 31-ամյա Չարլզ Դիոն Մաքդաուելին, որին մեղադրում են թմրանյութեր պատրաստելու, պահելու և վաճառելու մեջ:
Ինչպես գրում է Life.ru-ն, ոստիկանները հրապարակել են նրա լուսանկարը սոցցանցում, որից հետո օգտատերերի բուռն արձագանքը չի ուշացել: Նրանք սկսել են ակտիվ մեկնաբանություններ թողնել ամերիկացու պարանոցի արտասովոր հաստության վերաբերյալ: Մեկ օրում լուսանկարի տակ 200 000 ավելի մեկնաբանություն են գրել:
«Դա պարանոց չէ, ուղղակի այս տղայի ուսերին վերնահարկ կա», -գրել է օգտատերերից մեկը:
«Միակ մարդը, որը կարող է կանգնեցնել գիլյոտինը», - սրամտել է մյուսը:
«Եթե նա դուրս գա բանտից և տեսնի այս լուսանկարը, կարող է և մարդասպան դառնալ», - կատակել է երրորդը:
Աղբյուրը նշում է, որ Մաքդաուելն, առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է: Հին ոստիկանական լուսանկարներում նրա տեսքը պակաս ծիծաղելի չէ: Այժմ տղամարդը գտնվում է բանտում, որտեղից կարող է դուրս գալ միայն 57 000 դոլար գրավի դիմաց: