Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ)
Մադրիդում Femen շարժման երեք ակտիվիստուհի կիրակի փորձել է խոչընդոտել իսպանացի բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975) մահվան տարելիցին նվիրված ակցիայի անցկացումը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իսպանական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի «Օրիենտե» հրապարակում: Կիսամերկ ակտիվիստուհիների մարմիններին առկա էր «Օրինական ֆաշիզմն ազգային խայտառակություն է» գրությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ֆեմինիստուհիներին՝ ապահովելով կարգուկանոնն ակցիայի ժամանակ:
Ֆրանկոն Իսպանիայում իշխել է 1939-1975 թվականներին: Վերջինս մահացել է 82 տարեկանում սրտի նոպայից: