«Լուսավոր Հայաստանի» ցուցակի առաջին եռյակում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Էդմոն Մարուքյանը, նրան կհաջորդեն Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը։
Կուսակցության առաջին տասնյակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կուսակցության նախագահ եւ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանի» ցուցակի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորեւ։
1. Մարուքյան Էդմոն
2. Թանդիլյան Մանե
3. Բաբաջանյան Արման
4. Գորգիսյան Գեւորգ
5. Սիմոնյան Տարոն
6. Խաչատրյան Արկադի
7. Սամսոնյան Անի
8. Բաբայան Հարություն
9. Սիմոնյան Կարեն
10. Կոստանյան Աննա