1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 մայիսի 2019թ., 00:00
Պարոն Նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն դուրս է դրել ՀՀ Սահմանադրության շրջանակներից ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատարանների գործունեության խաթարումը Վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար․ ՄԻՊ Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում․ ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարարությունը Միջազգային կառույցները տեղյակ են Փաշինյանի արկածախնդիր կոչի մասին Մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա. ՀՅԴ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ Տխրահռչակ պատգամավորը կրկին հակաօրինական քայլերի կոչ է արել Վարչապետի հայտարարությունը՝ հիմք, որ Հայաստանում դատարան չկա «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ». Արա Ղազարյան Ոստիկանությունը մոբիլիզացվո՞ւմ է Եվս մեկ արքայական հարսանիք. Արքայազն Հարին, Էլիզաբեթ թագուհին և այլ բարձրաստիճան անձինք` տարվա խոշորագույն միջոցառմանը (լուսանկարներ) Մոտ 20 մլն դրամ տարեկան եկամուտ 2018 թ.-ին. ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի տարեկան հայտարարագիրը Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին «գրոհել» Վրաստանի իշխանություններին Դատարաններն արգելափակելու՝ Փաշինյանի հրահանգը սահմանադրական կարգի տապալում է Վարչապետի կոչն ըստ էության Արգիշտի Կիվիրյանը հանդես է եկել Հայաստանի քաղաքացիներին ուղված կոչով Ռուս տղամարդը «ականապատել» է Շերեմետեւոն կորած տիկնոջ պատճառով Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ` լրջանալու պահն է․ Շարմազանով Դատարանի աշխատանքը կազմալուծելն անընդունելի է. դատավոր Դավիթ Բալայանի արձագանքը՝ Փաշինյանի կոչին Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգություն» Փաստաբանների պալատում հրատապ նիստ է գումարվել Փաշինյանն ինքն իրեն կարգում է դատավոր և տապալում է դատական համակարգը Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել Փաշինյանի հայտարարության առնչությամբ Վարչապետն իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին Դասերը կլրացնենք հեղափոխության երկրորդ փուլից հետո. «Իմ քայլի» պատգամավորը դասադուլի կոչ է անում Պետք է չլռել. վաղն արդեն ուշ կլինի Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չեմ հասկանում նախագահի այժմյան անգործությունը․ Գեւորգ Պետրոսյան Արթուր Սաքունց. «Հրաժարվեք պարոն վարչապետ այդ քայլից» Վարչապետը կոպտագույն ձևով միջամտում է դատական իշխանության գործունեությանը․ Արթուր Ղազինյան ՀՀ նախագահը պարտավոր է երաշխավորել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը Սա պետական մակարդակով տեռո՞ր է, մարդը հրահրում է քաղաքացիական պատերա՞զմ Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, եւ վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա․ Աշոտյան Գիզայում տեղի ունեցած պայթյունից տուժած հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հորդորում ենք իշխանություններին մեդիադաշտի դեմ անհամարժեք գործողություններ չկիրառել․ «Մեդիա Պաշտպան» Պայթյուն է որոտացել Եգիպտոսի ազգային թանգարանի մոտ՝ բուրգերի հարևանությամբ Հարբած ուկրաինուհին ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել (տեսանյութ) Ալեքսանդր Լապշինի՝ գառնուկին գրկած լուսանկարը իրարանցում է առաջացրել ադրբեջանցի օգտատերերի շրջանում Գվարդիոլան Անգլիայի Գավաթը նվաճելուց հետո հաշիվներն է պարզել Սթերլինգի հետ՝ չնայած նրա դուբլին Որդու ծննդյան վկայականում Մեգան Մարքլը իրեն «անգլիական արքայադուստր» է կնքել Որ սննդակարգն է նվազեցնում կաթնագեղձի քաղցկեղից մահանալու վտանգը Կինոման կատուն դարձել է համացանցի աստղ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանություն է ուզում հաստատել Փողոցն՝ ընդդեմ պետության Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբբասովը «Նա ռևանշի է պատրաստվում». Սաակաշվիլին խորհուրդ է տվել Զելենսկիին ուշադիր լինել Պորոշենկոյի հետ պայքարում Ուրալն ու Լոկոմոտիվը չվճռեցին հաղթողին. Հարոյանը մասնակցեց խաղին Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները սրվում են Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է ԿՀՎ-ի ղեկավարը ելույթ կունենա Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ներկայացուցիչների պալատում. AP Կիլիան Մբապեի հերթական ռեկորդը Այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ԱԻՆ Խիստ անթույլատրելի է բռնությունը հատկապես երեխաների հետ զբոսնող մարդու նկատմամբ. ՄԻՊ Կոնգրեսականի թվիթերյան գրառման համաձայն՝ Թրամփը պաշտոնանկ լինելու շեմին է: Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը Հայաստանը կմասնակցի փոխվարչապետի մակարդակով Կոպտորեն խախտվում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Բաթոյանը` 13-ամյա աղջկա հղիության մասին Ես ձեզ պարտք եմ. Կոմպանին՝ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներին «Այսուհետեւ պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ». ՀՅԴ Ֆրանսիայի եւ Արեւմտյան Եվրոպայի կենրոնական կոմիտե Հնդկաստանում ընտրությունների վերջին փուլում կմասնակցի ավելի քան 100 մլն մարդ Խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն. Գեւորգ Պետրոսյան Օպերայի շենքում ռումբի մասին ահազանգ է ստացվել «Զենքով ի՞նչ կապիկություն ես անում». Կրակոցներ Արտաշատում՝ «թարս» հայացքով նայելու պատճառով ՊԵԿ-ից ակնկալում եմ համապարփակ պարզաբանում այս հարկային աճպարարության վերաբերյալ․ Մանե Թանդիլյան Արմեն Աշոտյանը Լենա Նազարյանին բանավեճ-քննարկման է հրավիրում Շոտլանդիայում 3 մլն դոլարով վաճառքի է հանվել Լոխ Նեսս լճի մոտ գտնվող հսկայական կալվածքը Rammstein խումբը բեռնատարով 1,5 տոննա հսկայական լուցկի կտեղափոխի Ավստրիայի փոխքարտուղարը հրաժարական է տվել «ռուս միլիոնատիրուհու» հետ ունեցած հանդիպման տեսանյութի տարածումից հետո Վենեսուելայի իշխանությունները վաճառում են երկրի պահուստային ոսկու պաշարները Բրիտանիայում Բորիս Ջոնսոնը վարչապետի ցանկալի թեկնածու է Սաակաշվիլին կոչ է արել Զելենսկուն Ռուսաստանի հետ խաղ չանել Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայուհի է մահացել, Լամբորջինին երկու կես է եղել Վրաստանում քաղաքապետերի եւ պատգամավորների ընտրություններ են Սաուդյան Արաբիայի թագավորը շտապ գագաթնաժողով է հրավիրել Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ C-500 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր արտադրության մասին Շիրակի մարզում իրականացվել է ոստիկակական «Ջութակ» օպերացիան․ կան բերման ենթարկվածներ Մի՞թե նրանք են Նիկոլ Փաշինյանի հենարանն ու աջակիցները
Հարցում

Մանե Թանդիլյանը երկրորդ անգամ հրաժարական ներկայացրեց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր դրեց իր լիազորությունները։

Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստանձնելով նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:

Աշխատանքիս կես տարվա ընթացքում առաջնորդվել եմ բարձր պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով ինձ վստահված առաքելությամբ նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանը, սոցիալական ապահովության մեխանիզմների ձևավորմանը:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր էին ինձ համար, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է ու առնչվում է մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Հետևաբար, յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում եղել է մարդը՝ որպես բարձրագույն արժեք:

Այս ընթացքում ներդնելով առավելագույն ջանքեր՝ ինձ հաջողվեց արձանագրել փոքր հաջողություններ, որոնք թեև հասարակության բարեկեցության համար դեռևս բավարար չեն, սակայն հիմք են հետագա գլոբալ ու ինստիտուցիոնալ հաջողությունների արձանագրման համար:

Հեղափոխությունից հետո ինձ վստահվեց ղեկավարել ամենաբարդ, միևնույն ժամանակ, ամենահետաքրքիր ու բազմաշերտ ոլորտներից մեկը: Կատարված յուրաքանչյուր աշխատանք, երբ ի վերջո ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ավելի է պարտավորեցնում՝ մոտիվացնելով շատ ավելի գլոբալ ծրագրերի իրականացումը:

Աշխատանքիս ամենամեծ գնահատականը մարդկային պարզ շնորհակալությունն ու ժպիտն է, որը մարդուն դարձնում է ավելի երջանիկ:

Այսօր ես վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան:

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության:

Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

«Լուսավոր Հայաստանի» ծրագրերոմ արտացոլված են նաև իմ պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի փառս հայ ժողովրդի»։

website by Sargssyan