Կիեւի կենտրոնում շիկահերը կացնով ջարդուփշուր է արել Porsche մակնիշի մեքենան (Տեսանյութ)
Կիեւում վարդագույն վերարկուով կինը կացնի օգնությամբ կոտրել է Porsche մակնիշի թանկարժեք մեքենան, հայտնում է ուկրաինական Strana.ua պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական Շոթա Ռուստավելի փողոցում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է շիկահերը ներկերով վիրավորանքներ գրում մեքենայի դռներին։ Ապա մի քանի անգամ կացնով հարվածում է մեքենայի ծալովի կափարիչին, որից հետո վիրավորանքներով գրառում է թողնում դրա վրա։
Դրանից հետո կինը հարվածում է մեքենայի դիմային ապակուն, թողում է կացինը եւ նստելով կողքին կայանված ավտոմեքենան հեռանում է դեպքի վայրից։