1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 մայիսի 2019թ., 00:00
«Հանուն Մխիթարյանի, հանուն ֆուտբոլի». Oh My Goal «Եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը». Թրամփ Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին Թուրքիայի իշխանությունները սկսել են զբաղվել ԱԳՆ աշխատակիցներով. 249 մարդու կալանավորելու օրդեր է տրվել Հրապարակվել են բրիտանական գահի ապագա ժառանգների մասնակցությամբ նոր լուսանկարները (լուսանկարներ) Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Ոստիկանությունն ու Դատախազությունը լռում են Հասունացել է ժամանակը՝ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու. Փաշինյան Անմեղսունակությո՞ւն, թե՞ ծրագրված գործողություն Որ դատարանի առաջ որքան մարդ է եղել «Լուսավոր Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնում՝ վարչապետի հայտարարությունը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով Ժողովուրդը չլսեց վարչապետին եւ չհավաքվեց դատարանների առաջ Խուսափե՛ք փողոցում պատրաստվող եւ վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Քաղաքապետարան Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին. Նիկոլ Փաշինյան Լողազգեստների նոր «թրենդը» տարածում է գտել համացանցում մոդելների շնորհիվ (լուսանկարներ) Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին և առաջարկել չեղարկել պատգամավորական անձեռնամխելիությունը «Սա ճնշում է դատական համակարգի նկատմամբ». Ցուցարարները թույլ չտվեցին փաստաբանին մուտք գործել դատարան (ֆոտո) Դատավորին հրելու դեպքի առնչությամբ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դուք ինչով եք զբաղված, որ մի տարի հետո ժողովրդին ոտի եք հանել Եվրոպական հեռարձակողների միությունը չեղյալ չի հայտարարի «Եվրատեսիլ»-ում Լոուրենսի հաղթանակը Բացահայտ սուտ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին. Տեսանյութ Շվեդիայի դատախազությունը Ասանժին ձերբակալելու օրդեր է պահանջել Freedom House-ի փորձագետ. Փաշինյանը չկարողանալով վերափոխել երկիրը՝ կրկին տրվեց իրեն իշխանության բերած պոպուլիզմին Ապօրինի զենք-զինամթերքը կապ չունի Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ «Իմ դատավարությունն է». քաղաքացուն ցուցարարները թույլ չտվեցին մուտք գործել դատարան Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը Պահանջում ենք հետագա ծանր հետևանքներից խուսափելու համար դադարեցնել դատարանները պաշարելու ակցիան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ Տաջիկստանի գաղութներից մեկում կալանավորները պատանդ են վերցրել անվտանգության աշխատողներին. կա 29 զոհ Վարչապետի կոչը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք սկզբունքներ. Գերմանահայ իրավաբանների միության հայտարարությունը Զելենսկին եկել է ոտքով, Կլիչկոն՝ հեծանվով. Ուկրաինայում մեկնարկել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) Ինչ հետևություն պիտի անի Փաշինյանն այլ հեղափոխությունների փորձից. ֆրանսիական հեղափոխության օրինակը «Բռնազավթված Հայաստան». Բողոքի ցույց՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչության դիմաց «Իմ ձեռքից մի քաշեք, մի հրահրեք». Միջադեպ Սահմանադրական դատարանի մոտ Այն, ինչ կատարվում է Հայաստանում այսօր, քաղաքական ու իրավական առումով արտառոց երևույթ է՝ իր բոլոր բացասական իմասներով Դատավոր Դավիթ Բալայանի արարքը բանականության ցույցն էր՝ ընդդեմ անուղեղ ամբոխի Վարչապետն այցելեց Կենտրոնի դատարանի մոտ հավաքվածներին «Եվրոպայի խորհուրդը սարսափած է». Ավետիք Իշխանյան Չինական ներմուծման ԱՄՆ տուրքերը ստիպում են ընկերություններին արտադրությունը Չինաստանից տեղափոխել Վիետնամ Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ Ագրեսիվ և աղմկոտ փոքրամասնության հետ կաշխատենք այլ տրամաբանությամբ Ցավոք, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, Ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի, բայց Դուք ունեք մեծ իշխանություն. Արթուր Ղամբարյանը՝ դատավորներին «Հիմա որ ձեր ընտրողների մի մասը գնար բանկ թալանելու, էլի գնալու էիք՝ զոնտիկով կանգնեիք կողքները, կարծես, ամեն ինչ ցենտր ա՞» Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից ` հաղթահարելու մեր առջև ծառացած մարտահրավերները. Գարեգին Բ Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը.ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները ուղևորներին տարհանել են Անցումային արդարադատության մասին Պարոն Փաշինյան, եթե էդ դատարանը լավը չի, ձեր հեղափոխական ընկերոջը ո՞նց էիք ուղարկում դատարանների դուռը Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորների նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան Լազարեւին հարցրել են «Եվրատեսիլի» հաղթողի վրդովվեցնող ստի մասին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին թույլ տվեցին մտնել դատարան (տեսանյութ) Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը «Ո՜ւֆ, ջա՜ն». վրացիները «Երևանի սիրուն աղջիկ» երգով գրավել են սոցցանցը. տեսանյութ Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով Թրամփը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ Ինչ էլ հայտարարի Նիկոլը՝ այս քայլը արդարացված չեմ համարում Պետք է ժամ առաջ անցնել համակարգային եւ անշրջելի բարեփոխումների. Հայաստանը սպասելու ժամանակ չունի. «Ազատ Դեմոկրատներ» Փակել են Սահմանադրական դատարանը (Ուղիղ միացում) Google-ը դադարեցնում է Huawei-ի հետ համագործակցությունը «Նիկո՜լ, արի՛». դատարանի մոտ 3-5 տարեկան երեխաների են տարել (տեսանյութ) Սա պատերազմ է մեր պետականության դեմ․ «Ադեկվադ» ՀԿ Առաջիկա օրերին՝ անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դատարանների դռները փակում են սորոսականները եւ ՔՊ պատգամավորները Եվրոն գնվում է առավելագույնը 534 դրամով. արտարժույթների փոխարժեքներն՝ այսօր Սաակաշվիլիի կինը պարտվել է Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում Դատարանների ելումուտի արգելափակմամբ Փաշինյանը փորձ է կատարում իր համակիրների ձեռքերով կոպիտ ճնշում գործադրել դատական իշխանության վրա. «Ազգային օրակարգ» «Հավաքը արգելվում է, եթե…» Վարչապետի կոչով քաղաքացիները փակել են Արաբկիրի դատարանի մուտքը. ուղիղ միացում «Իմ քայլի» պատգամավորները փակել են Վեդիի դատարանի դուռը Ի՞նչ են որոշել ՔՊ գրասենյակում Իր կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ. Հայկ Ալումյան Դատավոր Բալայանին արգելել են մուտք գործել դատարան,դատավոը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ (տեսանյութ) Վարչապետի հորդորով քաղաքացիները փակել են դատարանների մուտքերը (ուղիղ) «Լուսավոր Հայաստանը» վարչապետին հորդորում է վերանայել դատարաններն արգելափակելու կոչը Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխը կոտրել է ապակիներ, քաշքշել դատավորների. ոստիկանությունն անգործության է մատնված Վիտալի Բալասանյանը չթույլատրեց խուզարկել մեքենան, ոստիկանությունը դատարանի որոշումը չուներ, կազմվեց արձանագրություն (տեսանյութ) Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է ՀՀ վարչապետը քաղաքացիներին կոչ է անում խախտել օրենքը
Հարցում

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: Տուգանքը կիրառվել է անբարեխիղճ մրցակցության դրսեւորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաեւ մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:

ՏՄՊՊՀ կողմից կատարված կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է «Արզնի կաթի» կողմից անբարեխիղճ մրցակցության գործողության փաստը: ՀՀ Մրցակցային մարմինը հարուցել է վարչական վարույթ «Հետք» լրատվամիջոցի՝ «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում» վերնագրով հոդվածի հիման վրա : Տեղեկացնենք, որ խմբագրության կողմից «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա հանձնված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ կարագի փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ բաղադրության մեջ առկա է բուսայուղ, ինչը «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում է:


Կարագ կարող է կոչվել բացառապես կաթից պատրաստված արտադրանքը, հակառակ դեպքում այն կոչվում է սփրեդ: ՀՀ ՏՄՊՊՀ-ը, սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացրել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն:

Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանումով ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված է. «սեփական անարատ կաթից», ինչպես նաեւ «մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որեւէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Նույն ֆերմայի, նույն կովերի կաթից արտադրված կարագի 1 կգ գինը 2 ամսվա ընթացքում բարձրացել է ավելի քան 1500 դրամով Խախտում կատարած ամիսների ընթացքում, ընկերության «քաղցրասերուցքային կարագ» կոչվող արտադրանքի մեկ տուփը (200գր ) վաճառվել է 530 դրամով, այն պարագայում, երբ հայկական արտադրության եւ նույն յուղայնության կարագների մեկ տուփի միջին գինը նույն ժամանակահատվածում կազմել է 900-950 դրամ:

Գնային այս խիստ էական տարբերությունը ընկերության ներկայացուցիչները բացատրել են սեփական ֆերմա ունենալու հանգամանքով, նշելով, որ կաթի ինքնարժեքը իրենց արտադրությունում ցածր է: Սակայն, ՏՄՊՊՀ-ի կողմից վարույթը հարուցելուց հետո, «նույն ֆերմայի, նույն կովերի կաթից» պատրաստված կարագի գինը դարձել է արդեն 830 դրամ, կամ 1 կիլոգրամի արժեքը 2600-ից՝ 4200 դրամ: Մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռը եւս բուսական ծագման է Հանձնաժողովը շարունակում է նաեւ ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Այս փուլում դիտանցումներ են իրականացվել ընդհանուր առմամբ 2 տասնյակ մանկապարտեզներում՝ կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն հետեւյալ մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում եւս հայտնաբերվել է բուսական յուղ. « Երեւանի Հ. 28 մանկապարտեզ», «Երեւանի Հ. 157 մանկապարտեզ», «Երեւանի Հ. 125 մանկապարտեզ», «Ժպիտներ» մանկապարտեզ, «Երեւանի Հ. 101 մանկապարտեզ», «Երեւանի Հ. 122 մանկապարտեզ»: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն, բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների: Նշենք նաեւ, որ կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը նախկինում եւս նույն խախտման համար հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում Հանձնաժողովը խիստ պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել նաեւ այն հագամանքը, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը վնաս է պատճառել հանրային շահին, իր արտադրանքը իրացրել է հանրապետության ողջ տարածքում՝ մասսայաբար մոլորեցնելով եւ վնաս հասցնելով սպառողների շահերին:

Բացի այդ, իր վարքագծով անբարեխիղճ է գործել նաեւ մրցակիցների հանդեպ: Բուսական յուղի օգտագործման շնորհիվ եւ կարագի, եւ կաթնաշոռի պարագայում կարողացել է էժան ինքնարժեքով արտադրանք առաջարկել` ստանալով մրցակցային առավելություն մյուս արտադրողների հանդեպ: Պատասխանատվության չափի կիրառման հարցում որոշիչ դեր է ունեցել նաեւ խախտման կրկնակիության հանգամանքը:

Ընկերությունը 2014թ-ին դարձյալ հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաեւ վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու եւ սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը:

website by Sargssyan