«Ինձ չմոտենաք». Սիսիանում 14–ամյա աղջիկը փորձել է նետվել գետը
Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Սիսիանում։ NEWS.am–ի տեղեկություններով՝ 14 ամյա աղջիկ նստել է մետաղյա պատնեշի վրա՝ ցույց տալով, թե ցանկանում է նետվել Որոտան գետը։ Անչափահասը հավաքվածներին հորդորել է չմոտենալ իրեն։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ տարածքում ծառայություն իրականացնող ՃՈ աշխատակիցները կանխել են դեպքն ու անչափահասին տեղափոխել ոստիկանության բաժին։
Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում։