Ինչպես է 20 մետրանոց ահեղ ալիքը ծածկում երիտասարդ սերֆերին (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Պորտուգալիայի լողափերից մեկում ու ցույց է տալիս 20 մ բարձրությամբ ալիքի՝ սերֆերին ծածկելու սարսափազդու պահը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է սերֆերների շրջանում լեգենդար համարվող Նազարե լողափում, որտեղ տարբեր տարիների ամենաբարձր ու ահեղ ալիքներն են նվաճվել:
Տեսանյութի հերոսը 21-ամյա ավստրալացի Ռասել Բիրքն է, որին փրփրադեզ ալիքի տակ հայտնվելուց հետո փրկել է մոտակայքում գտնվող փորձառու սերֆերներից մեկը: