Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում մեկ շաբաթում 747 մարդ է ձերբակալվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է ամենշաբաթյա հաշվետվություն՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «Գյուլենական համայնքի» և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ տարվող պայքարի արդյունքների վերաբերյալ։
PKK-ն և «Գյուլենական համայնքը» նույնպես Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։
Ըստ տեղեկություններիշ՝ վերջին շաբաթվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 747 մարդ, որից 144-ը մեղադրվում են են PKK-ին, 79-ը՝ ԻՊ-ին, 494-ը՝ գյուլենական համայնքին անդամամակցելու մեջ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել 14 մարդու նկատմամբ։ Նրանցից 7-ը ինքնակամ հանձնվել է, իսկ մյուս 7-ը վիրավորվել են և ձերբակալվել։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ ինքնակամ հանձնվածները և վիրավորվածները մեղադրվում են ԻՊ-ին, «Ալ կաիդա»-ին, «Հայաթ ալ Շամ»-ին անդամակցելու մեջ:
Աղբյուր` Ermenihaber