ԱՄՆ-ում մենթոլային ծխախոտն արգելվել է
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA) ծրագրում է առաջիկա օրերին հայտարարել մենթոլային ծխախոտի արգելքի մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականն ընդգծում է, որ որոշումը կընդունվի FDA-ի՝ էլեկտրոնային սիգարետի եւ ծխախոտային որոշ արտադրանքների դեմ արշավի շրջանակում: Արգելքի սահմանման մասին երկար ժամանակ պնդում էին հանրային առողջապահության պաշտպանները, որոնք, մասնավորապես, մտահոգված են մենթոլային ծխախոտից կախում ունեցող աֆրոամերիկացիների թվի մեծ տոկոսով:
Մինչդեռ, այս կապակցությամբ ծխախոտագործական ընկերություններից պաշտոնական մեկնաբանություններ չեն կատարվել: