Ձկնորսը գտել է ողջ մնացած սիամական երկվորյակ կրիաներ
Կուբացի ձկնորս Օսվալդո Լոպես Ռոմերոն
որոշել է փորել և գտնել ձկնորսության որդեր, սակայն դուրս է բերել
երկգլխանի կրիա: Այս մասին հաղորդում է granma.cu-ն:
Ձկնորսին և նրա որդուն զարմացրել են սիամական երկվորյակները, որոնք սերտաճած էին զրահներով և փորձում էին ձվից դուրս գալ:
Տղամարդը սողունին տարել է տուն, սակայն
կասկածել է, որ նա կապրի: Բայց նա բարեհաջող ձվից դուրս է եկել և սկսել
ուտել: Կրիաներն ունեն կողքից սերտաճած զրահներ, երկու գլուխ, չորս առջևի
ու երկու հետևի թաթեր և երկու պոչ:
Գտածոյի մասին իմացել են այլ ձկնորսներ և Ռոմերոյին առաջարկել են
վաճառել այն: Բնության մեջ այդպիսի հիբրիդներ գործնականում չեն հանդիպում,
որովհետև նրանց դժվար է կեր հայթայթել և տեղաշարժվել: Սակայն ընտանիքը
հրաժարվել է վաճառել կրիաներին՝ պատասխանելով, որ իրենց համար նրանք անգին
են: