Կարգին Հայկոն եւ անգլերենի իմացությունը
Քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է Կարգին Հայկո անունով, օրերս խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանում եւ խիստ տոնով հրահանգել անգլերեն սովորել:
Ավելին, ըստ նույն աղբյուրների, քաղաքապետն ակնարկել է, որ նրանք, ովքեր անգլերենին չտիրապետեն կարող են այլ աշխատանք փնտրել:
Ի դեպ, խորհրդակցության ընթացքում ծրագրերից, մետրոպոլիտենի շինարարությունից, վերելակների նորացումից խոսք անգամ չի եղել:
Աննա Բաղդասարյան
Top-News.am