Պուտինը եւ Թրամփը պայմանավորվել են առանձին խոսել G20-ի գագաթաժողովում
ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հաստատել են Արգենտինայում G20-ի գագաթաժողովի ընթացքում հանդիպելու մտադրությունը՝ «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կիրակի ավելի վաղ Պուտինը ասել էր, որ Փարիզում կարճ խոսակցություն է ունեցել Թրամփի հետ։
Սակայն Պեսկովն հայտնել է, որ երկու ղեկավարները խոսելու հնարավորություն չեն ունեցել։ Նրա խոսքերով՝ նախագահները Փարիզում աշխատանքային նախաճաշի ժամանակ միայն կարողացել են ողջունել միմյանց։
Ինչպես արդեն նշվել է, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները Փարիզում մասնակցում են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա հոբելյանին նվիրված արարողություններին։
G20-ի գագաթաժողովը Բուենոս Այրեսում կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։