Ո՞Ւր են ամենից լավերը
ՈՒր են ամենից լավերը
---------------------------
Էս մեր պետական բարձր ծառայողներին որ նայում եմ, Չարենցի ասած , սիրտս դառնում է գինով : Բութ ու անտարբեր դեմքերը , այսինքն, միջակությունները ավելի շատ են, քան դա պատահում է սովորաբար հեղափոխություններից հետո : Նայում ես առանձին մարզպետների, համոզվում ես, որ բացարձակապես ոլորտներից ու հարցերից անտեղյակ են, մենակ իրենց զապինկեքից ու փողկապներից են խաբար : Կնյազ Չփլախյանի նման ուզում ես բացականչել.,, Այ մարդ, սրանց որտեղից են գտնում, բերում դնում գործի ? Խոսելիս չեն նայում, նայելիս չեն խոսում,, : Բայց , չէ որ հեղափոխությունները հենց նրանով են հեղափոխություն, որ գոնե սկզբնական շրջանում առաջ են մղում պատրաստված, ականավոր դեմքերին: ՈՒր են ? Երբ Վիլյամ Սարոյանը Հայաստան էր եկել , և նրան ծանոթացնում էին գրողների հետ, հարցրին կարծիքը , ասաց.,, Լավ ու երևացող մարդիկ տեսա, բայց ամենեն լավերին պահեցիք, ցույց չտվիք !,, : Հիմա մեր պարագայում, գուցե լավագույներին ասպարեզ կհանեն ընտրությունից հետո ??,, :
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից