«ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու պլաններ չունի». Բոլթոն
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու պլաններ չունի, եթե երկիրը դուրս գա միջուկային համաձայնագրից, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Նման բան չկա մեր պլաններոմ: Նախագահը չի կարծում, որ Իրանը մտադիր է դուրս գալ գործարքից»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ն ունի նման ռազմական տարբերակ այն դեպքում, եթե Իրանը դուրս գա համաձայնագրից:
Բոլթոնը հավելել է, որ չի կարծում, որ Իրանը ներկայում պահպանում է գործարքի դրույթները:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքվել է միջուկային համաձայնագիր, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «աղետալի» է անվանել: Նա այս տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին: Օրերս էլ նա ասել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքվի նոր՝ Վաշինգտոնին ձեռնտու համաձայնագիր: