ՔՊ-ի մարզային ցուցակները կգլխավորեն ներկայիս մարզպետերը՝ բացառությամբ Սյունիքի մարզպետի
«Հրապարակը» գրում է. «Խորհրդարանական ընտրությունների Քաղպայմանագրի մարզային ցուցակները կգլխավորեն ներկայիս մարզպետերը՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի:
Եվ այսպես՝ Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում առաջադրվելու է մարզպետ Գնել Սանոսյանը, Կոտայքում՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանը, Արարատի մարզում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արմավիրի մարզում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արագածոտնում մարզպետ Դավիթ Գևորգյանը, Լոռիում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, Շիրակում՝ մարզպետ Կարեն Սարուխանյանը, Վայոց Ձորում՝ Տրդատ Սարգսյանը, Տավուշում՝ Վահե Ղալումյանը: Սյունիքում ցուցակը կգլխավորի Կապանի քաղաքապետի պարտություն կրած թեկնածու Նարեկ Բաբայանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: