Վաղաժամ մահվանից խուսափելու պարզագույն միջոց է հայտնաբերվել
Անգլիացի և գերմանացի գիտնականները ապացուցել են, որ ցերեկային լույսի ազդեցությունը օգնում է նվազեցնելու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը՝ գրում է EurekAlert-ը։
Հետազոտություններին մասնակցել են 14 անձինք, որոնք 30 րոպե շարունակ ենթարկվել են կապույտ լույսի ազդեցության։ Դա համապատասխանում է ցերեկային լույսի տևողությանը։ Փորձարկումների ընթացքում հետևել են կամավորների զարկերակային արյան ճնշման ցուցիչներին, արյունատար անոթների լայնացման աստիճանին և արյան պլազմայում ազոտային օքսիդի մակարդակին։
Պարզվել է, որ կապույտ լույսը նպաստում է երակային ճնշման նվազմանը։ Բացի դրանից փորձարկվողների մոտ նվազել են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգի ցուցիչները։