Երկրաշարժ Վանում
Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճում 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ Թուրքիայի արտարակգ իրավիճակների ծառայությանը հղումով:
Ըստ որոշ աղբյուրների՝ երկրաշարժի ուժգնությունը 3.7 մագնիտուդ է եղել:
Նշվում է, որ ցնցումները խուճապի պատճառ են դարձել տարածքի բնակիչների շրջանում: Ավերածություններ կամ տուժածներ չեն գրանցվել:
Օրեր առաջ Թուրքիայի Մուղլա նահանգի Դալաման շրջանում գրանցվել էր 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Մուղլան ցնցվել էր նաև հոկտեմբերի կեսին՝ 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: