Հայ միլիարդատիրոջ որդին Հոլիվուդում ֆիլմ է նկարել
Ֆիլմի նկարահանումները տեւել են մեկ ու կես ամիս՝ ամերիկյան Ալաբամա նահանգում։ Այս ֆիլմը հայ արմատներիով ռուսական ռեժիսոր Նիկոլայ Սարկիսովի համար հոլիվուդում դեբյուտային է։
Տարօրինակ երկիր է Ռուսաստանը, տեղի հեռուստաընկերություններով հայրենասիրություն են քարոզում, իսկ օլիգարխների զավակները, չգիտես ինչու ֆիլմ են նկարահանում ոչ հայրենի երկրում, այլ այն երկրում, որը ցանկանում է խժռել Ռուսաստանը արեւմուտքում, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում։ Ինչպես գրում է ТАСС-ը, Ռուսաստանից հայ միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը նահանգներում նկարահանել է իր ֆիլմը, որը դեռ կրում է աշխատանքային անվանում՝ «Embattled»։
Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել «Բլեյդ» եւ «Ինչ-որ տեղ» (Somewhere, 2010) ֆիլմերի աստղ Սթիվեն Դորֆը։ Embattled ֆիլմը պատմում է դյուդոիստի դիմակայության եւ նրա հեղինակություն ովայելող հոր պատմությունը։ Ֆիլմում նկարահանվել են միանգամից մի քանի ազատ մարտաձեւի աստղեր, այդ թվում նաեւ UFC չեմպիոն՝ Թայրոն Բուդլին, ինչպես նաեւ Դոնալդ Սերրոնեն, Էրիկ Անդերսն ու Քեննի Ֆլորիան։