Երկրաշարժ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում՝ Նորվեգիայի Յան Մայեն կղզու շրջանում, գրանցվել է երկրաշարժ 6.8 մագնիտուդ ուժնությամբ: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է մեր ժամանակով 05:49-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Յան Մայենի Օլոնկինբյուեն բնակավայրից հյուս-արևելք 119 կմ-ում:
Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է: