1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 նոյեմբերի 2018թ., 00:00
Երբեք չեմ դիմել Վահան Շիրխանյանին. Արմեն Գևորգյան Արփինե Հովհաննիսյան. «Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան» «Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների...» (Տեսանյութ) Շիրակի մարզի բնակչի տրակտորը և խոտի հակավորման գործիքը հայ-թուրքական սահմանից գողացել են. հետքերը տարել են Թուրքիա Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ) Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար) Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել Թուրքիան չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական եւ նույնիսկ չորրորդական է NBA-ի աստղը խաղի ժամանակ կոպտել է երկրպագուին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ «օձերի հետ» Փաշինյանի լուսանկարը հավանած ադրբեջանցի ֆուտբոլիստը զղջացել է իր արարքի համար Կանադայում թողարկել են ուղղահայաց թղթադրամներ «Այլևս ոչ մի մագլցող». ներգաղթյալների «քարավանին» ընդունել չցանկացող Թրամփը հրապարակել է Մեքսիկայի հետ «փշալարապատ» սահմանի լուսանկարը (Լուսանկարներ) «Վրաստանն ունի երկու թշնամի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը». վարչապետ Բախտաձե Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների մասին տեղեկատվություն. Հ2-ի պարզաբանումը ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել «Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (տեսանյութ) Հրանտ Դինքի մասին պատմող գիրքը արժանացել է ֆրանսիական հեղինակավոր «Ռընոդո» մրցանակին Հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ) Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար դիմած մտավորականներն ու խմբագիրները ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը հայտնի փաստաբանին մեղադրել է անձնական կյանք ներխուժելու մեջ Ամերիկացի սենատորները կոչ են արել թույլ չտալ Ինտերպոլի նախագահի պաշտոնում ռուսաստանցու նշանակումը Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել, էս ի՞նչ հարցադրում ա. Փաշինյանը՝ լրագրողին Ամերիկացի գործարար Մայքլ Բլումբերգը գրեթե 2 մլրդ դոլար է նվիրաբերել կրթությանը Բանկից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում Պուգաչովան, Գալկինը, Կիրկորովն ու Մալախովը մերժել են Բուզովայի մեգահամերգի հրավերը Մոտ ժամանակներս մեր սեղաններին «լաբորատոր միս» կհայտնվի՞ Ցուցարարները ավտոմեքենաներով փակել են Կիեւի կենտրոնը Սկյուռը առանց էլեկտրականության է թողել Նյու Յորքի բնակիչներին Ալեքսիս Օհանյանի նոր ապրանքանիշը կօգնի Հայաստանի անտառների վերականգնմանը Անաստասիա Վոլոչկովան ծաղկեփնջերով լցրել է ինքնաթիռի՝ ձեռքի բեռի համար նախատեսված բոլոր դարակները Կեմերովոյի բնակչուհին ՀՀ տասնյակ քաղաքացիների է գրանցել իր տանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ ձախողումն ու ձեռքբերումը «Միմինո-2». Գարիկ Մարտիրոսյանն օդաչուի համազգեստով Ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքը կփոխվի «Եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի՝ Վանի օդանավակայանը կարող է ամենամեծը լինել Թուրքիայում». Փայլան Ոմանք ընկալել են, որ ես ու Ադրբեջանի նախագահը «չաթ» ենք անում. Նիկոլ Փաշինյան ԿԸՀ-ն սահմանել է քաղաքական ուժերին Հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը Գիտնականներ. երեխայի ծծակը գետնին ընկնելուց հետո բերանով մաքրելը կարող է երեխայի առողջությանը օգտակար լինել Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրությունում էր (լուսանկարներ) Հայտնի է՝ ինչ նվերներ են միմյանց մատուցել Լուկաշենկոն ու Ալիևը «Ներդրումների առումով նեգատիվ ֆոն կա». Փաշինյանն թվարկեց իր օրոք տնտեսության մեջ հաջողված քայլերն ու ձախողումները Վրաստանի կրթության փոխնախարարն արդեն 3-րդ օրն է գիտակցության չի գալիս Փաշինյանին բարկացրել է «խոպանչի» բառը Որ երկրներն են զբոսաշրջիկների համար ամենավտանգավորը Տեսախցիկը ֆիքսել է պահը, երբ ահեղ ալիքը «գրոհում» է բարձրահարկ շենքը (տեսանյութ) Հայտնի է ավտոմեքենան, որում ՃՏՊ դեպքում երբեք մարդ չի մահացել Հնդկահավը հետապնդել է ոստիկաններին (Տեսանյութ) Երաժշտությունը դրական է ներգործում տարեցների հիշողության վրա Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը Գլոբալ տաքացումը փոթորիկներն ավելի վտանգավոր է դարձնում Վովայի Արշակի «բանդայի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել Փոխնախարարի աղոթքը Պուտինն ու Էրդողանը «Թուրքական հոսքի» վերջին խողովակի տեղադրման հրաման են տվել Քաղաքային սարդերը այլեւս չեն վախենում լույսից Դոնի Ռոստովում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ «Երջանկության» հարկը և պարոն 23 տոկոսը Հրաժարական է ներկայացրել Արմա­վիրի մարզի Վարդանաշեն գյու­ղի համայնքապետը Զույգը ինչպես ուզի՝ կվարվի՞ Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները կհետևեն ՀՀ խորհրդարանական ընտրություններին Վահան Կոստանյա՞նն է որոշում՝ ով ով է Ընտրացուցակներն ավելի խայտառակ դարձան, ռեյտինգային ընտրակարգն էլ պահպանվեց Մինսկի կողմից տրոլինգը խաղ է ՌԴ-ի նյարդերի վրա, ՀՀ-ի մասով էլ անձնական ոչինչ չկա, «միայն բիզնես է» Նոր ռեկորդ․ Էրդողանը հրապարակել է 2018թ․ Թուրքիա այցելած ռուսաստանցիների թիվը Մոսկվան ու Բաքուն նոր համագործակցության եզրեր ունեն ԵՄ-ում կարող են քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթի ընդլայնումը Ռոբերտ Քոչարյանի գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա Հայ օսկարակիր գիտնականը՝ նոր նվաճումների ճանապարհին Ազգերի լիգա. Խմբային փուլի վերջին խաղային օրվա անոնս Լարսը բաց է բոլոր մեքենաների համար, սակայն դեռ կան կուտակված մեքենաներ Ողբերգական վթարի պատճառ դարձած մեքենան շահագործել են առանց ՌՈ-ին ներկայացնելու. Ուշագրավ փաստեր Աշխարհում նավթի գինը որոշում է երեք մարդ. Bloomberg Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու Մարզերի ճանապարհային ոստիկանները իսկական տեռոր են սկսել Ադրբեջանում պայթյուն է որոտացել բնակելի տներից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ) Արարատի մարզում զարմացած են. բողոքի ակցիաները ցրող ոստիկանի որդին՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Ֆելիքս Ցոլակյանը հեռահար պլաններ ունի
Հարցում

ՀԿ-ները դեմ են իրենց վերաբերյալ ՊԵԿ-ի մշակած օրինագծերին

Հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ դեմ են ՊԵԿ-ի մշակած «ՀԿ-ների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 9-ին հարցի շուրջ հրավիրված հանրային քննարկում-սեմինարի ընթացքում հայտնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

«Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հասարակական կազմակերպությունները, ըստ օրենքի, պարտավոր էին հանրային ֆինանսավորման մասով ներկայացնել հաշվետվություններ, և, եթե ներկայացվող գումարը գերազանցում էր 5 միլիոնը, ապա ներկայացներ նաև ֆինանսական աուդիտի եզրակացությունը: Քանի որ ՊԵԿ-ը 2018թ. փետրվարին ընդունված ոչ իրավաչափ որոշման հիմքով ոչ միայն հանրային ֆինանսների մասով էր հաշվետվություն պահանջում, այլ նաև ՀԿ-ների ամբողջ գործունեության ծավալով, որը չէր բխում օրենքից, և կար այդ խնդիրն ավելի ճշգրտելու անհրաժեշտություն, փաստացի, ՊԵԿ-ը, որպեսզի գնա և կատարի օրենքի պահանջները, հակառակ նախագիծն է բերում, որ այդ ոչ իրավաչափ որոշումը դարձնում է օրենքի մակարդակի»,- ասաց Զադոյանը:

Կարեն Զադոյանի խոսքով` նախկինում այս օրենքի նախագծերը քննարկվում էին Կառավարության ու ՀԿ-ների միջև, այսպիսով ՊԵԿ-ը խախտել է նաև այդ կոնսենսուսը: Հանրային քննարկմանը մասնակցող ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ իրենց նպատակը հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների վրա վերահսկողություն սահմանելը չէ:

«Մենք փորձում ենք ինստիտուցիոնալ գործիքներ գտնել հաշվետվողականությունը բարձրացնելու համար: Ստեղծելու ենք անվճար էլեկտրոնային համակարգ, որտեղ կազմակերպությունները քայլերի հաջորդականությամբ կկարողանան ներկայացնել իրենց ֆինանսական միջոցների ստացման աղբյուրները և այն, թե ինչպես են դրանք ծախսվել: Սա կապված է նրա հետ, որ առաջ բավարար հաշվետվողականություն չի եղել, և այս հարցերի հետ կապված խնդիրներ են առաջացել դատական մարմիններում»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները պետական եկամուտների կոմիտեի գործողություններում հապճեպություն են նկատում, սակայն ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի խոսքով` իրենք չեն շտապում օրենքի նախագծերը ներկայացնել Ազգային ժողով:

«Մենք պատրաստ ենք կառուցողական քննարկման ու լսելու բոլոր շահագրգիռ կողմերին»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Սեմինար-քննարկման կազմակերպիչներն ու մասնակիցներն առաջարկեցին ետ կանչել օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ստեղծել ՊԵԿ-ՔՀԿ-ներ աշխատանքային խումբ` մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ համատեղ մշակելու նպատակով:

website by Sargssyan