Ռուսաստանը շահել է՝ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների շնորհիվ
Ռուսաստանը շահել է՝ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների շնորհիվ: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Մոսկվան խլել է Թեհրանից գնորդներին և մեծացրել նավթի մատակարարումները: Սակայն Ռուսաստանն աջակցում է Իրանին՝ ներքին սպառման համար նավթ գնելով: Իսկ իր նավթն այն Եվրոպա է ուղարկում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը ցանկանում է իրանական էներգետիկ պաշարները ստանալ՝ պարենամթերքի և արտադրության համար նախատեսված սարքավորումների փոխարեն:
Նավթի համաշխարհային շուկայում Ռուսաստանը փոխարինում է Իրանին: