1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հունվարի 2019թ., 00:00
Մահացել է Ռաֆայել Ջրբաշյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հրանտ Մարգարյանը չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի նոր կազմում Երևանում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ. Ոստիկանություն (Տեսանյութ) Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դիեգո Սիմեոնեի հետ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Եվրամիությունը Լոնդոնի հետ Բրեքսիթի հարցով գործարքն «անհնար» է համարել Իրանի Գլխավոր շտաբի պետը այցելել է Ադրբեջան Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ Իրանական Press TV հեռուստաալիքը հայտարարել է ԱՄՆ-ում իր հաղորդավարի ձերբակալման մասին Քոչարյանի գործով երրորդ գանգատը կներկայացնեն ՄԻԵԴ. դիտարկվում է Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցը Քրդական ANF-ը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը վարած քուրդ պատգամավորին ԶԼՄ. Նայրոբիում փրկարարները հարձակման ենթարկված հյուրանոցից 174 մարդու են դուրս բերել Տոկիոյի կենտրոնում ավտոմեքենան անցել է մարդկանց վրայով Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրգործ Հիմա հասկացա՞ք, որ մեղավորը դուք եք, եւ ոչ իշխանությունը Ոչ թե նոր, այլ հին եւ խորհրդային Հայաստան Մոսկվաբնակ հայազգի վարսահարդարն իր հաճախորդների վարսերը լվանում է շամպայնով (տեսանյութ) Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում «Մե՞նք պետք է դառնանք դավաճան». Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հարցը. մանրամասներ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Լենան չի ուզում ասոցացվել Արփինեի հետ Ինչու է դատավորը հրաժարվել քննել Սերժ Սարգսյանի եղբոր գործը Կտրուկ վատացել է Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Դրամական ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Արմավիրի մարզպետը Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, նշանակում է՝ իշխող ուժը խաբել է ընտրողներին. Ստեփան Դանիելյան Մանդարինի դեֆիցիտ. ԵԱՏՄ կանոնակարգերի ազդեցությունը հասավ ներքին շուկա ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն Վարդան Ղուկասյանը դիմելու է ԱԺ բնակվարձի փոխհատուցում ստանալու համար Մանվել Գրիգորյանը ցան­կանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրան­սիա Պյոտր Պորոշենկոյին մեղադրել են ընտրակաշառք բաժանելու մեջ Հայազգի գործարարները հանդիպել և սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ (լուսանկարներ) «Հալեպի դեղին մարդը». սիրիական քաղաքի բնակիչը 35 տարի շարունակ միայն դեղին հագուստ է կրում (լուսանկարներ) Լուսին ուղարկված բամբակի ու կարտոֆիլի սերմերը ծիլ են տվել «Դու ինչո՞ւ բեղ չունես». Էրդողանի հարցն անակնկալի է բերել քաղաքապետի թեկնածուին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ Կարբի համայնքում ԱԺ-ում չկարողացան քվեարկություն կազմակերպել եւ անցան ձեռքով քվեարկության Տղամարդուն խոշտանգել են ամուսնացած կնոջ հետ նամակագրության համար Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են. Արմեն Սարգսյանը՝ ԱՄԷ պետնախարարին Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Էրդողանը մտադիր է հանդիպել Պուտինին հունվարի 23-ին Մոսկվայում հայերեն խոսող թութակը զարմացրել է ռուս թռչնաբաններին Մոսկովյան մետրոյի ճյուղերից մեկը հեղեղվել է (Տեսանյութ) Երբ օդաչուն ուշանում է աշխատանքից, խցիկ է մտնում օդանավի պատուհանից (տեսանյութ, լուսանկարներ) Լոռու մարզի դատախազի տնից գողության փորձ կատարելու համար մեղադրվողներից 2-ը դատարանից դիմել են փախուստի Նոր «քարավան» է ուղևորվել դեպի Միացյալ Նահանգներ (լուսանկարներ) Տղամարդը յուրահատուկ կերպով է նշել սիրելի շան ծննդյան տարեդարձը (լուսանկարներ) Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ․ Հայկ Մարության (տեսանյութ) Ֆանտոմասը հափշտակել է վարկային կազմակերպության դրամարկղի ողջ գումարը Երբ և որտեղ է Պուտինը կանխիկ գումար ծախսում Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. Արցախի ԱԳՆ Ո՞նց կարելի է անընդհատ պահանջները խստացնել, իսկ պայմանները չբարելավել Մանկապատանեկան խորհրդարան Հյուսիսային Կորեան շարունակում է գաղտնի զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը Նոր ԱԺ-ն կունենա 11 հանձնաժողով. Նախկինում այդ թիվը 9 էր. հայտնի են նոր հանձնաժողովների անունները ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Վահե Էնֆիաջյանը Տղերք, «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցի՞ն ամեն ինչ․ Շարմազանով Որդուն Նիկոլ անվանած մարդը ԹԻՎ1-ի գործադիր տնօրենն է Գերմանիայում մահմեդականների համար «մզկիթի հարկ» կսահմանեն Թիվ1 կայքը փակվել է. խմբագիրը հաղորդում է տալիս հանցագործության մասին Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ Կարմիր բերետավորներ՝ էջմիածնում Բելգիայում եկեղեցուց գողացել են Միքելանջելոյի՝ ենթադրաբար 115 մլն դոլար արժողությամբ կտավը Իրանում անհաջողություն է կրել արբանյակի արձակումը «Դուք չե՛ք փակելու ճանապարհը, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք». Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցներին Դպրոցի տնօրենը ստիպում է աշակերտներին համբուրել իր ձեռքը Թուրքմենստանի նախագահը նախարարների համար ընթերցել է իր բանաստեղծությունները (տեսանյութ) Երիտասարդ աղջիկը որոշել է դրամական տույժ գանձել շատ ուշ տուն եկող իր ընկերոջից Հանուն Գեներալի փրկության. Daily Mail-ը պատմել է արջին ատամնացավից փրկելու համար Մեծ Բրիտանիայից Հայաստան հասած բժշկի մասին (լուսանկարներ) Թուրքիայում վարորդին տուգանել են ուղղաթիռի հետ մրցելու համար. տուգանքը երկնքից եկավ (Տեսանյութ) Նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին Ադրբեջանցի բանկիրի՝ 1,5 մլն դոլարանոց ադամանդյա մատանին առգրավվել է Լոնդոնում՝ «կեղտոտ փողերի» գործով հետաքննության շրջանակում Անկում է ապրում արդյունաբերությունը, նվազում են ներդրումները. Կարո Փայլան «Թռածը». Ինչու է Շմայսն ընտանիքով մշտական բնակության մեկնել ԱՄՆ Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. ՀՀ-ում ավելի քան 10 օր է՝ հեղուկ գազի դե­ֆիցիտ է Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում» Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն Օսիպյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած մտերիմին՝ անունը մաքրելու համար
Հարցում

Պաշտոնյան պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, չի կարելի հանրաքվեներով պատասխանատվությունը ժողովրդի վրա գցել. Վասակ Դարբինյան (տեսանյութ)

Եթե այդքան շատ հայտարարում են հանրաքվեի մասին, ինչ-որ մի տեղ դա վերածվում է անհամության: Պաշտոնյան պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, չի կարելի անընդհատ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լրագրող, մի շարք լրատվամիջոցների խմբագիր Վասակ Դարբինյանը:

«Ես չեմ բացառում, որ ինչ-որ հարցեր կարող են որոշվել հանրաքվեների միջոցով, բայց եթե այդքան շատ արտահայտվում են հանրաքվեի մասին, ինչ-որ մի տեղ դա վերածվում է անհամության: Չեմ կարծում, որ յուրաքանչյուր հարցի շուրջ որոշում կայացնելու համար պետք է հանրաքվե անել: Դա ճիշտ աշխատելաոճ չեմ համարում»,- նշեց Վ. Դարբինյանը:

Ըստ նրա՝ պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը, պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել և անընդհատ ժողովրդին հղում պետք է չանի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է այս կամ այն հարցը հանրաքվեներով որոշելու մասին՝ թե՛ համայնքային, թե՛ հանրապետության մասշատաբով: Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս անդրադառնալով «Կարմիր գծերի», տրանսպորտի գնի հարցերին, ասել էր, որ դրանք պետք է լուծվեն հանրաքվեներով: Թերևս, հանրությանը դիմելու ամենաթարմ օրինակը օդանավակայանի անվանափոխության հարցն է. մշակույթի նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպել՝ դրա միջոցով պարզելու հանրության գերակշիռ մասի տեսակետը:

Վասակ Դարբինյանը խիստ բացասական վերաբերմունք ունի օդանավակայանի անվանափոխմանը, իսկ հանրային քննարկումը, ըստ նրա՝ միանգամայն ավելորդ է:

Նրա կարծիքով՝ տվյալ հարցում բացարձակապես կարևոր չէ, թե ինչ տեսակետ ունի «հանրության գերակշիռ մասը». «Գոնե մշակութային հարցերում այս ամբոխահաճությունը ոչ մի լավ տեղ չի տանում»:

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդական ալիքի վրա եկավ իշխանության և դա իր հաղթաթուղթն է, իր անխոցելիության առաջին վկայությունն ու փաստարկն է: Ինչ-որ տեղ ես հասկանում եմ իր դիրքորոշումը, բայց դա երկար չի կարող շարունակվել, ժամանակի ընթացքում շատ ջրեր կպարզվեն և այն հարցերում, որտեղ իսկապես պետք է որոշում կայացվի, բնականաբար, անընդհատ ժողովրդին հղում անելով չի լինելու: Այդպես չի կարող գոյատևել որևէ իշխանություն»,- նշեց Վ. Դարբինյանը:

Ինչ վերաբերում է հանրաքվեների մասին խոսող քաղաքապետին և մնացած պաշտոնյաներին, Վասակ Դարբինյանն ասաց. «Նրանք պետք է շատ արագ սթափվեն և կարողանան իսկապես իրենք որոշումներ կայացնել: Չի կարելի անընդհատ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա»:

Նրա կարծիքով՝ արդեն ընտրված, ժողովրդի վստահության քվեն ստացած պաշտոնյաներն իրենք պետք է որոշումներ կայացնեն:

Վ. Դարբինյանը նաև նկատեց, որ կան հարցեր, որտեղ միակ տարբերակը հանրաքվեն է, մասնավորապես, խոսքը Արցախյան հիմնախնդրի մասին է: Լրագրողի խոսքով՝ որևէ իշխանավոր պետք է համարձակություն, վստահություն չունենա, որ Արցախի հարցում իր որոշումը ամենաճիշտն է և չի քննադատվելու ժողովրդի կողմից: Սակայն այլ պետք է լինի պաշտոնյաների դիրքորոշումը մշակութային ոլորտին վերաբերող հարցերի դեպքում:

«Մենք մի խոշոր մոլորության մեջ ենք, որ ժողովրդի պահանջով ենք առաջ շարժվում: Ժողովուրդը սիրում է այսինչ սերիալը և պետք է դա նկարահանվի, ժողովուրդը սիրում է ռաբիս երաժշտություն, ուրեմն պետք է հսկայական դահլիճներ տրամադրվեն ռաբիս երգիչներին: Իբր վկայակոչելով ժողովրդի պահանջարկը՝ մենք մշակույթը հավասարեցրել ենք գետնաքարշ վիճակի: Մեզ մոտ արժեքներն իսկապես ոտնահարվել են: Մենք ունենք մի հասարակություն, որը ոչ ցանկալի կրթական մակարդակ ունի, մեր հասարակությունն իր որակով, ցավոք սրտի, բավականին ցածր է»,- ասաց նա:

Ըստ Վասակ Դարբինյանի՝ սրա պատճառներից մեկը և՛ մշակույթի, և՛ լրագրության ոլորտներում, և՛ կառավարման համակարգում միշտ հետ մնալը ու պահանջարկին ապավինել են եղել:

«Այս ամեն ինչը մի հիմք ունի, դա պոպուլիզմ ասվածն է, որը շատ ավերածություններ է գործում: Հանրային գերակա շահ ձևակերպման անվան տակ, թե իբր հանրության շահերով են առաջնորդվում իշխանությունները, բայց ըստ էության՝ գործում էին հանրության շահերին հակառակ: Ընդհանրապես ժողովրդահաճո ներկայանալը ոչ մի լավ տեղ չի տանում: Մի դեպքում դա պատասխանատվությունը սեփական ուսերից թոթափելու դրսևորում է, մյուս կողմից դեմագոգիա»,- ընդգծեց նա:

Վ. Դարբինյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունների գործելաոճում ևս կան պոպուլիզմի նախանշանները, բայց դա տևական կարող է լինել: Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունում կտրուկ փոփոխություններ կլինեն. «Կմնան պատասխանատու դիրքերում այն մարդիկ, որոնք իսկապես ի շահ ժողովրդի որոշում կկայացնեն, բայց ժողովրդին չեն չարչարի: Չեն ստիպի, որ ժողովուրդն իրենց փոխարեն մտածի՝ ինչ որոշում կայացնել»:

website by Sargssyan