Միլիոնատերը կապիտալիզմը ոչնչացնելու համար քաղաք-ուտոպիա կստեղծի բլոքչեյնի հիմքի վրա
Կրիպտոարժութային միլիոնատեր Ջեֆրի Բըրնսը ցանկանում է բլոքչեյնի հիման վրա կառուցել քաղաք-ուտոպիա Նևադայում (ԱՄՆ): Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
«Blockchains LLC»-ի գործադիր տնօրենը Նևադայի անապատում 67,000 ակր հող է ձեռք բերել: Նա նախատեսում է այնտեղ կառուցել լիարժեք ապակենտրոնացված քաղաք` դպրոցներով և արտադրական ձեռնարկություններով:
Ըստ գործարարի՝ դա կլինի ապակենտրոնացված ենթակառուցվածքով բնակավայր, որը կախված չի լինի արտաքին կապիտալիստական աշխարհից: Բացի դրանից, բնակիչների մասին տեղեկությունները անհասանելի կլինեն, նաև անհնար է կլինի ազդել բնակչության զարգացման վրա:
Ծրագրի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են վերջին տեխնոլոգիաները ազդում բիզնեսի զարգացման և մարդկանց փոխհամագործակցության վրա: Blockhouse-ի օգնությամբ մարդիկ կկարողանան վերահսկել իրենց տվյալները և կախված չլինել խոշոր ընկերություններից:
Քաղաքի կառուցումը կսկսվի 2019թ․։