1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 օգոստոսի 2019թ., 00:00
Պենտագոնի ղեկավարը հաստատել է բեն Լադենի որդու մահը Նիկոլը գործի է դնում «հավատարիմ սորոսականներին»․ Կարեն Վրթանեսյան ԵՄ-ը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Մարիա Զախարովան կրկին պարում է (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին» (տեսանյութ) Մեր ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ ձևով. Ով ուզում է, թող գա. Դավիթ Բաբայան Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Ղարաբաղի մասին փաստաթղթի կապակցությամբ Քուրդ զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա Երևանում արգելակման կոճղակներ կարտադրվեն Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Որսը թույլատրվել է միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին․ նախարարը ստորագրել է հրաման Կրեմլը՝ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկության մասին. Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին Ռուսաստանում առեւտրային ցանցի աշխատակիցը մահացել է խորհրդակցության ժամանակ թմրանյութի չարաշահումից Չինաստանը Պենտագոնի «թիվ մեկ առաջնահերթությունն է». Մարկ Էսփեր Ջոնսոնը կարծում է, որ Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում Պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը. ԿՀ-ների հայտարարությունը ԱՄՆ-ն մինչև 5 միլիոն դոլար է խոստացել «Իսլամական պետության» երեք առաջնորդների մասին տեղեկատվության համար Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը այցելել է Հայաստան Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային Զախարովան խոստացել է «եղբայրական» խորհուրդ տալ Զելինսկիին Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ Մոսկվայի «Արմենիա» խանութ-ռեստորանը փակել է իր էջերը սոցիալական ցանցերում «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է Հարավային Օսիան ժամանակավորապես փակում է Վրաստանի հետ սահմանը ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Պոլիտեխնիկական համալսարանում. արձանագրվել են խնդիրներ Սոնա Աղեկյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն «Ոչ ոք Միացյալ Նահանգների հետ չի կարող նման կերպ խոսել». Թրամփը Դանիայի վարչապետին մեղադրել է «անվայել» վարքագիծ դրսևորելու համար (տեսանյութ) Ռոհանին հայտարարել է, որ իրանական «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական С-300-ից և մոտ է С-400-ին «Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Պատրաստ եմ ընթրել Մեսսիի հետ. Ռոնալդու Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան Անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, բայց դա չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում. Ատոմ Ջանջուղազյան Այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը. Արթուր Ղազինյան Բախտաձեի պնդմամբ՝ իշխանությունները կապ չունեն «Ռուսթավի 2»-ի լրագրողների հեռացման հետ Դանիայում կբացվի երկրում առաջին կղզին՝ նախատեսված բացառապես երիտասարդության համար Կոկորդիլոսը կարողացել է ներթափանցել ռազմաբազայի տարածք Գերեվարված Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգության առարկա մնալ. ԱԳՆ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը «Ռուս լրտեսի պատմությունը». բրիտանական հեռուստաալիքը Պուտինի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում Երբ հանդիպում են երկու հայտնիներ (տեսանյութ) ELARD-ի ուսումնասիրությունը ևս մեկ անգամ հաստատում է՝ Lydian Armenia-ի կողմից իրականացված երկրաբանական և ջրաբանական մոդելները եղել են թերի ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում վրաց - օսական հակամարտության գոտում սահմանագծման առնչությամբ ՀՊՏՀ ուսանողները ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի (Տեսանյութ) Կրակոցներ Թուրքիայում․ կա հինգ զոհ եւ ութ վիրավոր Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի նոր պաշտոնակատար Գործադիրը 2,1 մլրդ դրամ հատկացրեց ՊՆ-ին՝ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են Իլոն Մասկի մեքենան Արեւի շուրջ առաջին պտույտն է կատարել Հաստատվեց զինծառայողների՝ բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը. Կանխավճարը կտա պետությունը Հայաստանի տարբեր մարզերի 27 քաղաքներում հաջորդ տարի կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վերմիշյան Զոյա Թադևոսյանի աղջիկը՝ Տնտեսագիտականի նոր ռեկտո՞ր Իշխանությունը հայտնվել է իր փորած հերթական փոսում Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար... Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ նոր քրգործ է հարուցվել Մեքսիկական դատարանը հայտարարել է, որ կոկաինը պետք է թույլատրվի Արմեն Սարգսյանի տարօրինակ լռությունը Ո՞ւմ թելադրանքով է ՏՄՊՊՀ-ն մտել կոնյակի շուկա Արայի լեռան հրդեհը 2 օր անց դեռ չի մարվել. Հրդեհի մարմանը միացել են 100 գյուղացիներ ԱՄՆ դոլարն այսօր գնվում է նվազագույնը 474, եվրոն՝ 520, ռուբլին՝ 6.90 դրամ փոխարժեքով Կառավարությունը Դանիել Իոնիսյանի կազմակերպությանը 34 հազար դոլար հատկացրեց Եթե մարդիկ իրավունք ունեին փողոց փակել հեղափոխության համար, ապա նույն իրա­վունքն ունեն Ամուլսարի հանքի շահագործումը մերժելու նպատակով Ինչպես են 500 տարում փոխվել կնոջ գեղեկցության մասին պատկերացումներն արվեստում (տեսանյութ) 40 տարվա ընթացքում մարդը ոչնչացրել է անտառային կենդանիների կեսը Հնդկաստանի նախկին ֆիննախին կալանավորեցին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է կանգնել «դուխով» եւ կարգազանց վարորդների կողքին Գերմանական քաղաքը 1 մլն եվրո կտա նրան, ով կապացուցի, որ քաղաքը գոյություն չունի Հինգ բալանոց երկրաշարժ Մարտակերտում Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժեց Գագիկ Ծառուկյանին Գործադիրը որոշեց դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ հատկացնել. Նրանց թիվն ավելացել է Կառավարությունը Երեւանին գույք է նվիրում ԱԱԾ-ն Բագրատաշենում երկու ահաբեկչի է հայտնաբերել Էփշտեյնին մի անգամ ծնունդին երեք 12 տարեկան ֆրանսուհիների են նվիրել Նիկոլի ընտրությունը
Հարցում

Մի քանի դիտարկում վարչապետի ելույթի շուրջ

Վարչապետ Փաշինյանը երեկվա իր ելույթում ընդգծեց, որ կարևորում է փաստարկված, առողջ խոսքը, քննադատությունը, որ իրենք հետևում են կարծիքներին և մտահոգություններին։ Ողջունում ենք սա և կարևոր համարում հնչեցնել մեր դիտարկումները՝ երեկվա ելույթում տեղ գտած մի շարք կետերի շուրջ։

1. Մտահոգություն է առաջացնում վարչապետի բացառիկ տեղեկացվածությունը քննված, քննվող և քննվելիք քրեական գործերի մասին։ Աչք էր ծակում նրա դետալային տեղեկացվածությունը։ Սա հուշում է վարչապետի աշխատանքային ժամանակի և բովանդակային առաջնահերթությունների մասին, ինչն այս դեպքում շատ մտահոգիչ է։ Գործեր են՝ թող քննվեն, թող բացահայտվեն. վարչապետն ինչո՞ւ պետք է իր ծրագրային ելույթում դրանք այդքան կարևորի։ Դա հանգեցնելու է երկրում հենց այդ մթնոլորտի դոմինանտությանը։ Իսկ այդ դեպքում ստորադասվելու է կառուցելու, ստեղծելու, զարգանալու, բարեփոխելու կարևորագույն ուղղությունը, որն առանց համապատասխան մթնոլորտի ուղղակի չի լինի։

2. Արդեն որերոդ անգամ հնչեցվում է «Ղարաբաղյան հարցը թաքուն չի լուծվելու» ձևակերպումը։ Իրականում գոյություն չունի և երբևէ չի ունեցել թաքուն լուծման նույնիսկ տեսական հնարավորություն։ Ո՞րն է այս ձևակերպման անհրաժեշտությունը՝ անհասկանալի է։ Եվ նույն հաճախականությամբ շեշտվում է, որ ժողովուրդն է որոշելու լուծման տարբերակը։ Սա նույնպես հաջող ձևակերպում չէ։ Իշխանության խնդիրն է՝ ապահովել պետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, իսկ հանրային մեծ աջակցություն ունեցող իշխանության խնդիրն է՝ կայացնել բարդ ու կամային որոշումներ՝ վերցնելով նույնիսկ պատմական պատասխանատվություն։

3. Վարչապետի մտահոգությունները գյուղերում 5 հոգով ճանապարհ փակելու և հրաժարականներ պահանջելու հարցում՝ միանշանակ ճիշտ է։ Բայց սա խնդրի ոչ ամբողջական գնահատականն է։ Կառավարության 100 օրվա առիթով մեր հրապարակման մեջ նշել էինք ձևավորվող նոր պրոբլեմի մասին՝ երկրում կառավարելիության պրոբլեմը։ Մարզերում, գյուղերում, համայնքներում կան լոկալ շահեր, լոկալ ֆինանսական խմբեր, խոշոր ընտանիքներ, կոնկրետ թեմաներ, որոնք նոր պայմաններում պաշտպանվելու են ժամանակակից հեղափոխական տեխնոլոգիաներով։ Այսօր երկրում այսպիսին է մթնոլորտը։ Եվ շատ դժվար է լինելու հասկանալ, թե ո՛ր բողոքի, ո՛ր ճանապարհի փակման, ո՛ր հրաժարականի պահանջի, ո՛ր էկոլոգիական ընդվզման և այլնի հետևում ի՛նչ շահեր և ինչ խմբեր են կանգնած։ Հենց այսօր ամբողջ երկրով մեկ նման պրոցեսներ են գնում, որոնց ֆոնին 5 հոգով ինչ-որ գյուղապետի հրաժարականի պահանջը մանկական զբաղմունք է։ Այս խնդրին պետք է շատ ուշադիր լինել։ Հանրապետության հրապարակից կարող է չնկատվել անկառավարելիության սողացող պրոցեսը։

4. Տներում, աշխատասենյակներում, հիմնարկներում նստած հարյուր հազարավոր մարդիկ, կոնկրետ սոցիալական խմբերը՝ բժիշկները, ուսուցիչները, դասախոսները, վարորդները, զինվորականները, ոստիկանները և այլն, սպասում են իրենց խնդիրների մասին անդրադարձին, վարչապետի հայտարարություններին և խոսքին։ Տնտեսությունն արձանագրում է լուրջ խնդիրներ, դրա մասին տնտեսագետներն ահազանգում են, փոքր ու միջին գործարարները իրեն մաշկի վրա են զգում դա։ Մի փոքր ժամանակ էլ, և այլևս հնարավոր չի լինի դրանում մեղադրել հակահեղափոխությանը։ Բավական լայն զանգվածներ, որոնք երազում էին երկրում փոփոխությունների մասին և անկեղծորեն ողջունել են հեղափոխությունը, այսօր սպասում են ծրագրային խոսքի, կոնկրետ լուծումների տարբերակների, նոր կոնկրետ հայեցակարգերի։ Ի վերջո, մարդիկ սպասում են «ե՞րբ մեր կյանքը կլավանա» շատ պարզ ու մարդկային հարցի պատասխանին։ Մայիսի 8-ից նշանակված նախարարների 90-տոկոսը այդպես էլ չասաց, թե որն է իրեն վստահված ոլորտի զարգացման իր հայեցակարգը, նորընտիր քաղաքապետերից և ոչ մեկը չարեց նույնը։ Մեծ է մտավախությունը, որ այդպես կարող է շարունակվել նաև դեկտեմբերից հետո։

5. Մեր դիմաց կանգնած է բավական լավ զինված և զինվող ադրբեջանական բանակը՝ իր հստակ նպատակներով, մեր տնտեսությունը վատ ցուցանիշներ է տալիս, ռեցեսիայի շեմին է, մեր կարևորագույն հարևան Իրանի շուրջ ճնշումները դառնում են կրիտիկական, իսկ մենք՝ երկրի վերնախավը և մամուլը, ազգովի գուշակում ենք, թե ով է այդ պատգամավորը, որը կալանավորվելու է։ Բայց դա այ՞ն թեման է, որը կարելի է ազգովի քննարկել։ Բայց նրանց հրամցվեց այդ թեման և ոչ թե ավելի լուրջ բան։

Հ. Գ.
Մենք մինչև վերջին պահը քննարկում էինք՝ այս մտահոգությունները հրապարակային ներկայացնել, թե փակ նամակով։ Ի վերջո որոշվեց՝ հրապարակային և այս ընտրության մեջ դերակատարում ունեցավ մեկ չափազանց տխուր գործոն. վարչապետ Փաշինյանին քծնելու հերթ կանգնած բազմակուսակցական պատգամավորների հերթի երկարությունը։ Ուղղակի գռեհիկ էր։ Այդ դատարկ քծնանքն է ստիպում փաստարկված մտահոգությունները հրապարակային ասել։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan