Սև ծովի հատակին հնագույն, չվնասված նավ է հայտնաբերվել
Սև ծովի մեռած գոտում չվնասված նավ են հայտնաբերել, որն այնտեղ է եղել ավելի քան 2400 տարի, փոխանցում է Sky News-ը:
23 մետր երկարությամբ հին հունական առևտրական նավը հայտնաբերվել է Բուլղարիայում`ափից 80 կմ հեռավորությամբ:
Պահպանվել է նավի ղեկը, նստարանները: Այն համարվում է մ.թ.ա. 500 թվականի`հնագույն չվնասված նավը:
Հետազոտողները հայտնել են, որ նավի արտաքի տեսքը համընկնում է հին հունական խեցեղենի վրա եղած պատկերների հետ:
Նշվում է որ նավի նյութը կարող էր պահպանվել գերազանց վիճակում, քանի որ ավելի քան 200 մետր խորությամբ Սև ծովի ջրերում թթվածինը բացակայում է: