Ադրբեջանի ԱԳ նախարարը խուսափել է ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին հարցի պատասխանից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում խուսափել է ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին հարցի պատասխանից։
Հարցին, թե մամուլն այժմ ակտիվորեն քննարկում է ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցելու հարցը, արդյոք իսկապես հանրապետությունը բանակցություններ է վարում կազմակերպության անդամ երկրների հետ, նախարարը պատասխանել է, որ Ադրբեջանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում։
«Հենց դրանից ելնելով մենք ակտիվ երկկողմ երկխոսություն եւ փոխշահավետ իրավահավասար համագործակցություն են զարգացնում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, իհարկե, բացի Հայաստանից»։