8-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչի վրա
ԱՄՆ Ջորջիա նահանգում աշակերտը դանակով վիրավորել է իր ուսուցչին, միջադեպը տեղի է ունեցել հենց դասի ժամանակ, փոխանցում է NBC-ն:
Տեղեկությունը հաստատել է դպրոցի տնօրենը: Հայտնի է, որ գրականության ուսուցիչը հոսպիտալացված է, նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հստակ է, որ բժիշկների ժամանման պահին նա անգիտակից վիճակում չի եղել:
Ըստ աղբյուրի՝ հարձակումն իրականացնող աշակերտը սովորում է 8-րդ դասարանում: Նրա այս քայլի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Տնօրենը հավաստիացրել է, որ մյուս աշակերտներին որևէ վտանգ չի սպառնում: