Գիտնականները պարզել են, թե ինչպիսի տղամարդկանցից են ծնվում ամենաառողջ երեխաները
Օհայոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ բեղմնավորումից ոչ շատ ժամանակ առաջվանից սպորտով զբաղվելը ուղղակիորեն ազդել է սերունդների ճանաչողական ունակությունների վրա՝ գրում է Eurek Alert-ը։
Միևնույն ժամանակ, կյանքի ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծ ազդեցություն չի թողել սերունդների վրա: Մկների օրինակով գիտնականները ապացուցեցին, որ նույնիսկ ճարպակալում և առողջական խնդիրներ ունեցող անհատները կարող են «կորցնել» ավելորդ քաշը բեղմնավորումից մեկ շաբաթ առաջ և ոչ մի խնդիր չի առաջացել։
Սակայն կրծողները, որոնց հայրերը հիմնականում նստակյաց կյանք են վարել, ավելի հաճախ են տառապել արյան մեջ գլյուկոզայի բարձր աստիճանից և շաքարային դիաբետից, ինչը «մարզիկների» ժառանգների մոտ չի նկատվել: Հետազոտելով «ծույլերի» և «մարզիկների» զարգացման առանձնահատկությունները, գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները սերմին ստիպել են արտադրել երկու տարբեր նուկլեոտիդների հավաքածուներ, որոնք մեծացնում են սերմերի ակտիվությունը, երբ դրանք մտնում են ձվաբջջի մեջ։