Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քվեարկության կդրվի 17.30-ին. ԱԺ-ն խորհրդի նիստ է անում
Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտահերթ նիստում ավարտեղց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի եզրափակիչ ելույթից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ չի առաջնորդվում կուսակցական շահով, այլապես հենց այս պահին օրինագիծը կդներ քվեարկության ու կտապալեր այն:
«Ես ընդունում եմ կառավարության առաջարկը, որ քվեարկությունը կայանա 17.30 րոպեին, որ հնարավորություն տրվի բոլոր պատգամավորներին, որոնք ուզում են քվեարկել, գալ ու մասնակցել քվեարկությանը»,-ասաց Արա Բաբլոյանը:
Այնուհետեւ ԱԺ նախագահը հայտնեց, որ 16:00-ին նախատեսվում է Ազգային ժողովի խորհրդի նիստ: